Basic information
Number
N 256
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.03.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.270
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.03.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.03.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.03.2001
Effective date
30.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2001 թվականի N 256

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 15-ի N 201 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12. Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը 15.04.2001 թ.
13. Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունները հանձնելը մինչև
19.04.2001 թ.
ժամը 18.00
14. Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը 19.04.2001 թ.
ժամը 18.05
15. Մրցույթի արդյունքները հայտարարելը 20.04.2001 թ.
16. ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը մինչև
27.04.2001 թ.
17.

ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը

մինչև
17.05.2001 թ.»

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation