ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 697-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի լիցենզիայում նշված գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
2) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Լիցենզիայի հայտը մերժվում է նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառողի գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքի հիման վրա».
3) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
4) 11-րդ կետը «այլ միջոցներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 2 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|