ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 567-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 924-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 924-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում`
1) Ա. Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Գ. Ալավերդյանին.
2) Հ. Մաթիլյանի փոխարեն ընդգրկել Լ. Սարգսյանին:
2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
1) «Ա. Գրիգորյան -ՀՀ գյուղատնտեuության նախարար» բառերը փոխարինել «Գ. Ալավերդյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերով.
2) «Հ. Մաթիլյան -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Սարգսյան -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9 Երևան |