Գլխավոր տեղեկություն
Համար
N 997-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1048
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 997-Ն

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 15-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2009 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 7

Երևան

 
 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 27-ի N 997-Ն որոշման

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

2009 թվականի ֆինանսավորման
սահմանագումարը (հազ. դրամ)

 

մշակման ենթակա ստանդարտների անվանումները

ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը

աշխատանքի վերջնական արդյունքը

առաջին եռամ-սյակ

առաջին կիսամ-յակ

ինն ամիս

տարի

Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ

Մեքենաների անվտանգություն. Հիմնական հասկացություններ, նախագծման ընդհանուր սկզբունքներ. Մաս 1. Հիմնական տերմիններ, մեթոդաբանություն

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու համար միջազգային ԻՍՕ 12100-1:2003 և ԻՍՕ 12100-2:2003 ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` սահմանելով մեքենաշինության բնագավառում հիմնական հասկացությունները` հայերենով, ինչպես նաև մեքենաների և մեխանիզմների նախագծման ընդհանուր սկզբունքները և տեխնիկական լուծումները

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Մեքենաների անվտանգություն. Հիմնական հասկացություններ, նախագծման ընդհանուր սկզբունքներ. Մաս 2. Տեխնիկական սկզբունքներ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Չոր կաթ և չոր կաթնամթերք. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (հսկիչ մեթոդ)

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար միջազգային ԻՍՕ 1736-2008, ԻՍՕ 8260:2008, ԻՍՕ 8261-2001, ԻՍՕ 9231:2008 ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում: Նշված տեխնիկական կանոնակարգում ներառված փորձարկման մեթոդներ սահմանող միջպետական ստանդարտները միջազգային ստանդարտներով փոխարինելը կաջակցի կաթ և կաթնամթերք արտադրող կազմակերպություններին ՀՀ-ում արտադրվող մթերքների արտահանման գործընթացին

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կաթ և կաթնամթերք. Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, սկզբնական կախույթների և տասնապատիկ նոսրացումների պատրաստման ընդհանուր կանոններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կաթ և կաթնամթերք. Քլորօրգանական պեստիցիդների և պոլիքլորբիֆենիլների որոշում. Մեթոդ էլեկտրոնային զավթման դետեկտորով մազանոթային գազահեղուկային քրոմատագրիչի օգտագործմամբ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կաթ և կաթնամթերք. Բենզոական թթվի և սորբինաթթվի պարունակությունների որոշում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Սննդամթերք և անասնակեր. Հումքային բաղադրության (մոլեկուլային) որոշման արագացված մեթոդ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Պարենային հումք և սննդամթերք. Արսենի որոշման ատոմաաբսորբման մեթոդ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանութուն. Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, սկզբնական կախույթի և տասնապատիկ նոսրացումների պատրաստում. Մաս 1. Սկզբնական կախույթի և տասնապատիկ նոսրացումների նախապատրաստման ընդհանուր կանոններ

«Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնակերի մասին» ՀՀ օրենքների դրույթների կատարումն ապահովելու համար ԻՍՕ 6887 շարքի միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում: Նշված միջազգային ստանդարտների շարքին նույնական ազգային ստանդարտների մշակումը պայմանավորված է մանրէաբանական հետազոտությունների համար փորձանմուշների ընտրելու գործընթացում փորձարկման լաբորատորիաներին աջակցումով

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, սկզբնական կախույթի և տասնապատիկ նոսրացումների պատրաստում. Մաս 2. Մսի և մսամթերքի նախապատրաստման հատուկ կանոններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, սկզբնական կախույթի և տասնապատիկ նոսրացումների պատրաստում. Մաս 3. Ձկան և ձկնամթերքի նախապատրաստման հատուկ կանոններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 


 

Սննդամթերքի և անասնակերի մանրէաբանություն. Մանրէաբանական հետազոտության համար փորձանմուշների, սկզբնական կախույթի և տասնապատիկ նոսրացումների նախապատրաստում. Մաս 4. Մթերքի` բացառությամբ կաթ- կաթնամթերքը, միս-մսամթերքը, ձուկ- ձկնամթերքը, նախապատ-րաստման համար հատուկ կանոններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Բոված աղացած սուրճ.1030 C ջերմաստիճանում խոնավության զանգվածային մասի որոշման մեթոդ

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթների կատարումն ապահովելու համար, ինչպես նաև սպառողների և պետության (հարկային հաշվարկները ճիշտ կանոնակարգելու նպատակով) շահերի պաշտպանության համար ԻՍՕ 11294:1994 միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Լաքաներկանյութեր. Չցնդող նյութերի զանգվածային մասի որոշում

ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված` սինթետիկ հիմքով լաքերին և ներկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու համար միջազգային ԻՍՕ 3251:2008 ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում, որով սահմանվում է լաքաներկանյութերում անվտանգության ցուցանիշ հանդիսացող չցնդող նյութերի զանգվածային մասի որոշումը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Պլաստմասսաներ. Պլաստմասսայե թափոնների վերականգնման և օգտահանման ուղեցույց

ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1544-Ն որոշմամբ հաստատված փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի կատարումն ապահովելու, ինչպես նաև պլաստմասսայե արտադրանքների ջրակլանման պարամետրերը որոշելու համար համապատասխանաբար միջազգային ԻՍՕ 15270-2008, ԻՍՕ 62:2008 ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Պլաստմասսաներ. Ջրակլանման որոշում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակումից ստացված մթերքներ. Տերմիններ և սահմանումներ

մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակումից ստացված մթերքների` հայերենով տերմինների և դրանց սահմանումների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում, որով ապահովվում է իրավական ակտերում, ստանդարտներում, գրականության մեջ և տեխնիկական պայմաններում դրանց ճիշտ կիրառումը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Ռիսկի կառավարում. Տերմիններ և սահմանումներ

ստանդարտացման աշխատանքների և (կամ) այդ աշխատանքների արդյունքները կիրառող բոլոր տիպի փաստաթղթերում և գրականության մեջ ռիսկի կառավարման ոլորտում հայերենով տերմինների և դրանց սահմանումների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Թանկարժեք մետաղներ. Տերմիններ և սահմանումներ

թանկարժեք մետաղների ոլորտում հայերենով տերմինների և դրանց սահմանումների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում, որով ապահովվում է իրավական ակտերում, ստանդարտներում և գրականության մեջ դրանց ճիշտ կիրառումը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ

ԻՍՕ 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանեցնելու նպատակով որակի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջների ՀՍՏ ԻՍՕ 9001:2002 ազգային ստանդարտի վերանայում, որը պայմանավորված է միջազգային կազմակերպության կողմից 2008 թվականին հաստատված նոր ստանդարտներն ազգային ստանդարտների կարգավիճակով կիրառման անհրաժեշտությամբ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Որակի կառավարում. Սպառողների բավարարվածություն. Կազմակերպություններում բողոքների հետ կապված աշխատանքների ուղեցույց

ԻՍՕ 10002:2004 միջազգային ստանդարտին համապատասխան կազմակերպություններում տարվող` բողոքների հետ կապված աշխատանքների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում: Ազգային ստանդարտի կարգավիճակով միջազգային ստանդարտի ընդունումը կաջակցի կազմակերպություններին բողոքների հետ կապված նրանց գործառույթների ճիշտ կազմակերպմանը և պատասխանատվության բարձրացմանը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Որակի կառավարում. Ուսուցման ուղեցույց

ԻՍՕ 10015:1999 միջազգային ստանդարտին համապատասխան կազմակերպության կառավարման ոլորտում ուսուցումներ կազմակերպելու վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Որակի կառավարման համակարգերի խորհրդատուների ընտրության և նրանց ծառայություններից օգտվելու ուղեցույց

ԻՍՕ 10019:2005 միջազգային ստանդարտին համապատասխան որակի կառավարման համակարգերի խորհրդատուների ընտրության և նրանց ծառայություններից օգտվելու վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում: Ազգային ստանդարտի կարգավիճակով միջազգայինի ընդունումը կհստակեցնի կառավարման համակարգերով աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող փորձագետների ճիշտ ընտրությունը և նրանց որակավորման բարձրացման հարցերի լուծումը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ.
Անվտանգության ապահովման մեթոդներ
(6 հատ)

ԻՍՕ/ԻԷԿ 9796 և ԻՍՕ/ԻԷԿ 10118 շարքերի միջազգային ստանդարտներին համապատասխան թվային ստորագրության սխեմաներին վերաբերող ազգային ստանդարտների մշակում` հավանության մեթոդով: Ազգային ստանդարտների կարգավիճակով միջազգային ստանդարտների ընդունումը լրացնելու է 2008 թվականին ՀՀ-ում կիրառության մեջ դրված էլեկտրոնային թվային ստորագրությունների վրա տարածվող ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 14888 շարքի ստանդարտները

ստանդարտների ընդունում

 

 

 

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ

ԻՍՕ/ԻԷԿ 27006:2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում: Ազգային ստանդարտը լրացնում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27000 շարքի ստանդարտները, որոնք ընդունվել են
2008 թվականին: Այդ համակարգի ստանդարտները նախապայման են ստեղծում Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության համապատասխանության հավաստման գործընթացը ներդնելու համար

 ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

 

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գծագրերին ներկայացվող հիմնական պահանջներ

կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ստանդարտների վերանայման անհրաժեշտությունն առաջացել է դրանց մեջ էլեկտրոնային տարբերակների ձևավորման պահանջների սահմանման և ներկայումս ՀՀ-ում կոնստրուկտորական փաստաթղթերի մշակմամբ զբաղվող կազմակերպությունների թվի աճմամբ, որոնց մի մասն զբաղված է ռազմական տեխնիկայի նախագծման գործունեությամբ, որոնց համար առաջին պայմանը հայերենով կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումն է

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Ձևաչափեր

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Մասշտաբներ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գծեր

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Փոփոխությունների կատարման կանոններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ

ԻՍՕ/ԻԷԿ 17011:2004 միջազգային ստանդարտին ներդաշնակ համապատասխանության գնահատման բնագավառում հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջների վերաբերյալ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային ստանդարտի մշակում: Այն կիրառելի է հավատարմագրման մարմնի կողմից: Մշակվող ազգային ստանդարտը կապահովի նշված բնագավառում իրավական ակտերի սահմանման և համապատասխանության հավաստման գործընթացը միջազգայինին համապատասխանեցմանը

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

 

Համապատասխանության հավաստման համակարգ. Կառավարման համակարգերի սերտիֆիկացման կարգ

միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտների և ուղեցույցների պահանջներին և ցուցումներին համապատասխանեցնելու նպատակով ՀՍՏ 5.7-2005 և ՀՍՏ 5.11-2005 ազգային ստանդարտների վերանայում` կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Շենքերի գազատարներին ներկայացվող պահանջներ (13 հատ)

ԵՆ 331:1998, ԵՆ 437:2003, ԵՆ 751 շարքի, ԵՆ 1057:2006, ԵՆ 1254-4:1998,
ԵՆ 1762:2003, ԵՆ 10226 շարքի,
ԵՆ 10242:1994, ԵՆ 14800: 2007 եվրոպական ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա շենքերի գազային տեղակայանքների, մետաղական պարուրակային միացումներն ամրացնող նյութերի, պղինձ և պղնձի համաձուլվածքների, ճնշմանը դիմակայող միացումներով խողովակների պարուրակների, բնակելի սենքերում բռնկվող գազերի հայտնաբերման համար էլեկտրական գազաազդանշանիչների վերաբերյալ ազգային ստանդարտների մշակում` հավանության մեթոդով: Նշված եվրոպական ստանդարտներն ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունելը պայմանավորված է 2008 թվականին ՀՍՏ ԵՆ 1775-2008 «Գազամատակարարում. Շենքերի գազատարներ. Առավելագույնը 5 բար աշխատանքային ճնշում. Շահագործման հանձնարարականներ» ստանդարտի կիրառմամբ, որոնք լրացնում են նշված ստանդարտի պահանջները

ստանդարտների ընդունում

 

 

 

 

 

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ աշխատանքային տեղ. Մշակման և ուղեկցման կարգ

տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, տարեց և հաշմանդամ քաղաքացիների համար հատուկ աշխատանքային տեղի մշակման և ուղեկցման կարգի, ինչպես նաև նրանց տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջ համալիրի կազմը, ծավալը, ձևերը և պայմանները սահմանող ազգային ստանդարտների մշակում` դրանք ներդաշնակելով միջազգային չափանիշներին

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Հանգստի և առողջարարական հաստատություններում երեխաներին տրամադրվող ծառայություններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Բնակչության սոցիալական սպասարկում. Երեխաներին տրամադրվող ծառայություններ

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Բնակչության սոցիալական սպասարկում. Տարեց և հաշմանդամ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները

ստանդարտի ընդունում

 

 

 

 

 

Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող կամավոր հիմունքով կիրառվող ազգային ստանդարտների անվանացանկերի ձևավորման մեթոդիկա

պետական կառավարման մարմինների կողմից մշակվող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող կամավոր հիմունքով կիրառվող ազգային ստանդարտների անվանացանկերի մշակման և հրատարակման կարգը, ինչպես նաև ցանկի բովանդակությանը ներկայացվող պահանջների սահմանում

ստանդարտի ընդունում

 

 

 

 

Աշխատանքների ծավալը

 

 

1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

 

X

X

X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

 

X

X

X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

0.0

2000.0

4000.0

14644.0

 

Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ

1. Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքների կազմակերպում
1.1. Միջպետական (ԳՕՍՏ) և միջազգային (ԻՍՕ), Եվրոպական (ՍԵՆ) ստանդարտների նախագծերի փորձաքննության կազմակերպում

ստանդարտների նախագիծ

 

 

 

1.2. Միջպետական և միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն

քվեարկության թերթիկներ

 

 

 

1.3. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի և Միջազգային ստանդարտացման կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի աշխատանքների կազմակերպում

ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի որոշում և ԻՍՕ վեհաժողով

 

 

Աշխատանքների ծավալը

 

 

1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

 

X

X

X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

 

X

X

X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

0.0

0.0

0.0

6098.0

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ

1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում
1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում
1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում
1.3. ՀՀ-ում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում

ստանդարտների ազգային ֆոնդի ստեղծում

 

 

 

2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում
2.1. ՀՀ կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում
2.2. «Ստանդարտ» տեղեկատվական-որոնման ավտոմատացման համակարգի ներդրում
2.3. ՀՀ-ում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում
2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում
2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում

տեղեկատվական սպասարկում

 

 

Աշխատանքների ծավալը

 

 

1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

 

X

X

X

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

 

X

X

X

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն
(հազ. դրամ)

X

 

 

0.0

1000.0

2000.0

5758.0

 

Գնման ենթակա նյութերի անվանումները

ֆինանսավորման ծավալը

 

 

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

 

 

 

 

 Ընդամենը, այդ թվում` ԱԱՀ

 

0.0

3000.0

6000.0

26500.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան