ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2009 թվականի N 622-Ա
«ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերին աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի մարտի 13-ի նիստի N 70-121 արձանագրային որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 280 մլն դրամ գումարի չափով` որպես «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ 280 մլն դրամի ֆինանսական պարտավորությունների հիմնական գումարի վերադարձման ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընդունել «Ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքը, սարքավորումները և մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|