Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 500-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի, Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի, Սյունիքի մարզի Սիսիանի և Մեղրու քաղաքային համայնքների և Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Հրազդան քաղաքի Միկրոշրջանի Դ-1 թաղամասի N 4 մանկապարտեզի` 572 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 12687000 դրամ հաշվեկշռային արժեքով հարավային մասնաշենքը, Շիրակի մարզի Արթիկի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի 1(3) հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից` 58,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 1572000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4-րդ հարկից՝ 34,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 912000 դրամ հաշվեկշռային արժեքով, Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Սիսիան քաղաքի Սիսակյան N 41 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 60 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 960000 դրամ հաշվեկշռային արժեքով, Մեղրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Մեղրի քաղաքի Մեղրաձորի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից՝ 47,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 399887 դրամ հաշվեկշռային արժեքով, Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Դիլիջան քաղաքի Մյասնիկյանի N 63 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից` 75 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 585000 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքները, շենքերի տակ գտնվող և շենքերի սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ հողամասերի (այսուհետ` գույք) բաժնային մասերը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով։

(1-ին կետը լրաց., փոփ. 26.06.09 N 707-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Շիրակի մարզի Արթիկի, Սյունիքի մարզի Սիսիանի և Մեղրու, Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ ու անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզպետներին` առաջարկել Մասիսի, Ճամբարակի, Տաշիրի, Չարենցավանի, Գորիսի քաղաքային համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում սահմանված կարգով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ կնքել համայնքային սեփականություն հանդիսացող` Մասիս քաղաքի Արարատյան N 3 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 69,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Ճամբարակ քաղաքի Լեոյի նրբանցքի N 1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 78,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Տաշիր քաղաքի Լենինի N 5 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 45 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Չարենցավան քաղաքի N 6 մանկապարտեզի 1-ին հարկից 126,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Գորիս քաղաքի Մաշտոցի N 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 65,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 30
Երևան