Basic information
Number
N 747-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.07.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.07.2013
Effective date
23.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 747-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 71-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N ԱՇՁԲ-12/3 պետական գնման պայմանագրի գնի շրջանակներում պայմանագրի ծավալաթերթում առանց սահմանափակման կատարել աշխատանքների ծավալների փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների նոր ծավալներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 22

Երևան