Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.920
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2009 թվականի N 836-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 27

Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 836-Ն որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլերը և օբյեկտի անվանումը

Աշխա-տանքների կատարման սկիզբը

Երկրաբանական առաջադրանքը
2009 թվականի համար

2009 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

տարի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ 

 

   

152200.0

1.

Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ
(K-38-126-B, Г; K-38-138-А, Б, B, Г)

23.09.2003 թ.

դաշտային աշխատանքների շարունակություն, միջանկյալ հաշվետվություն ներկայացնելը
(K-38-138-Г թերթը)

4000.0

2.

ՀՀ 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն Երևան քաղաքում ու շրջակա տարածքներում (K-38-137-Б, Г;
K-38-138-А, B թերթեր)

08.10.2007 թ.

կատարված աշխատանքների ամփոփում, Երևան քաղաքի և շրջակա տարածքների (K-38-137- Б, Г; K-38-138-А, B թերթեր) քարտեզները ներկայացնելը երկրաբանական միջավայրի գնահատմամբ և բնապահպանական միջոցառումների վերաբերյալ առաջարկությամբ

5000,0

3.

ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում

08.10.2007 թ.

ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում, գույքագրում՝ ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարմամբ, ֆոնդային նյութերի հավաքագրում: Ներկայացնել միջանկյալ հաշվետվություն:

8000.0

4.

«Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երրորդ փուլ` Արկ Գիս (Arc GIS) միջավայրում ՀՀ (Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում

25.08.2005 թ.

Արկ Գիս (Arc GIS) միջավայրում ՀՀ (Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում (Արկ Գիս համակարգի միասնական տեխնոլոգիական պահանջների կիրառմամբ): Ներկայացնել միջանկյալ հաշվետվություն:

5000,0

5.

Կովկասի և հարակից տարածքների 1:1000000 մասշտաբի երկրաբանական ատլասի կազմում և «Կովկաս-Ղրիմ-Կարպատյան մարզերի երկրաբանական կառուցվածքը» նախագծի իրականացում

28.04.2008 թ.

Արկ Գիս (Arc GIS) համակարգի միասնական տեխնոլոգիական պահանջները բավարարող 1:1000000 մասշտաբի երկրաբանական քարտեզներ ներկայացնելը

10000.0

6.

Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքներ

2009 թ.

վտանգավոր և թունավոր թափոնների երկարաժամկետ պահպանության համար հուսալի պահեստարաններ կառուցելու նպատակով բարենպաստ տեղամասերի առանձնացում, քարտեզների (1:10000 և 1:2000 մասշտաբներ) կազմում

120200.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան