ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 545-Ա
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2009 թվականի հուլիսի 7-9-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն՝ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի 16-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մարտիրոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 2 Երևան |