Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.08/8(30) Հոդ.263.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009259

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2009 թ.

 թիվ 159-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 3/04-ի 2-րդ կետում ընդգրկված աղյուսակը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝

 

20.

Հաշվետվություն արժեթղթերի երկրորդային շուկայում իրականացված գործառնությունների վերաբերյալ

20

օրական

 

2) Կանոնակարգ 3/04-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1. Սույն կանոնակարգի հավելված 20-ի թիվ 20 հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու օրվա ժամը 17.00: Սույն կետում նշված ժամկետում հաշվետվություն չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ տվյալ հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 213-րդ կետի համաձայն թիվ 20 հաշվետվությունում արտացոլվող գործառնություններ չի իրականացրել, կամ դրանց ծավալը չի գերազանցել սույն կանոնակարգի 214-րդ կետով սահմանված չափը:»:

3) Կանոնակարգ 3/04-ը լրացնել 20-րդ գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  20

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 20 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

212. Սույն կանոնակարգի հավելված 20-ի թիվ 20 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակներից:

213. Սույն գլխով նախատեսված հաշվետվությունն արտացոլում է հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 1600 -ից մինչև հաշվետու օրվա ժամը 1600 արժեթղթերի երկրորդային շուկայում ապահովագրական ընկերության կողմից արժեթղթերով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը, բացառություն են կազմում.

1) Կենտրոնական բանկի հետ իրականացված գործառնությունները,

2) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով կնքված գործարքները,

3) հետգնման ժամանակ արժեթղթերի վաճառքի գործարքները,

4) պարտատոմսերի մարումները (այդ թվում՝ մասնակի մարումները),

5) ռեպո/հակադարձ ռեպո գործարքների մարումները (սույն կետը վերաբերում է միայն սույն գլխով նախատեսված հաշվետվության երկրորդ աղյուսակին),

6) ռեպո/հակադարձ ռեպո գործարքների պայմանների փոփոխումները, բացառությամբ գործարքի ժամկետի երկարաձգման (սույն ենթակետը վերաբերում է միայն սույն գլխով նախատեսված հաշվետվության երկրորդ աղյուսակին)։

214. Սույն գլխով նախատեսված հաշվետվությունը ներկայացվում է այն օրերի համար, որոնց ընթացքում արժեթղթերի երկրորդային շուկայում շրջանառության միջին օրական ծավալը գերազանցում է 3.000.000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը:

215. Սույն գլխով նախատեսված հաշվետվության աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում: Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում):

3) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայր): Սույն ենթակետով նախատեսված սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

4) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է միայն արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը ընդ որում` սույն ենթակետով նախատեսված սյունակը լրացվում է միայն ծավալային արժեթղթերի (արժեթղթեր, որոնք չունեն քանակ, այլ միայն ծավալ, մասնավորապես` պետական արժեթղթերը) համար:

5) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

6) «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով՝ ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ: Սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (մասնավորապես` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ արժեթղթերի համար և այլն):

7) «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր գործարքի կնքման ամսաթիվը, իսկ երկարաձգված գործարքների դեպքում՝ երկարաձգման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի (օրինակ՝ 31/01/08):

8) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող սուբյեկտին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ ոչ ռեզիդենտ» նշումը: Սույն ենթակետով նախատեսված սյունակը կարգավորվող շուկայի գործարքների դեպքում չի լրացվում:

9) «Նշումներ» սյունակը լրացվում է այն դեպքում, եթե «Գործարքի մյուս կողմը» հանդիսանում է ներդրումային ընկերություն կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձ` կատարելով «Ներդրումային» նշումը:

216. Սույն գլխով նախատեսված հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են ապահովագրական ընկերության կողմից իրականացված արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

217. Ի լրումն 215-րդ կետով սահմանված լրացման կանոնների` սույն գլխով նախատեսված հաշվետվության աղյուսակ 1-ի համար նախատեսվում են լրացման հետևյալ լրացուցիչ կանոնները.

1) «Գործարքի տեսակը առք (վաճառք)» սյունակում նշվում է հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

2) «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

218. Սույն գլխով նախատեսված հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են ապահովագրական ընկերության կողմից կնքված ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

219. Ի լրումն 215-րդ կետով սահմանված լրացման կանոնների` սույն գլխով նախատեսված հաշվետվության աղյուսակ 2-ի համար նախատեսվում են լրացման հետևյալ լրացուցիչ կանոնները.

1) «Գործարքի տեսակը (ռեպո/ հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

2) «Ռեպո գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված» կամ «կրճատված»: Ընդ որում` ռեպոն (հակադարձ ռեպոն) երկարաձգված է համարվում, եթե երկարաձգվել է նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը, իսկ կրճատված է համարվում, եթե կրճատվել է նախկինում կնքված պայմանագրի գործողության ժամկետը:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային գնման կամ վաճառքի միավորի գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

5) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր գնի և քանակի արտադրյալ: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

6) «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին՝ 365 կամ 366 օր) տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

220. Սույն գլխով նախատեսված հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ժամը 16:00-ի դրությամբ առկա ապահովագրական ընկերության կողմից կնքված և չմարված բոլոր ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները, ընդ որում, գործարքի պայմանների փոփոխության դեպքում ներկայացվում են գործարքի վերաբերյալ ամենավերջին տեղեկությունները:

221. Ի լրումն 215-րդ կետով սահմանված լրացման կանոնների` սույն գլխով նախատեսված հաշվետվության աղյուսակ 3-ի համար նախատեսվում են լրացման հետևյալ լրացուցիչ կանոնները.

1) «Գործարքի տեսակը (ռեպո/հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է` հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից գործարքը ռեպո է, թե հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

2) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային գնման կամ վաճառքի միավորի գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

3) «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն ենթակետով նախատեսված սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և քանակի արտադրյալ: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

5) «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին՝ 365 կամ 366 օր) տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 2 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:»։

4) Կանոնակարգ 3/04-ը լրացնել Հավելված 20-ով` համաձայն Հավելվածի (կցվում է):

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. հունիսի 8
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 159-Ն որոշման

 

 

Հավելված 20
«Ապահովագրական ընկերությունների
հաշվետվությունների ձևերը,
դրանցում ներառվող տեղեկատվությունը,
ներկայացնելու կարգը և ժամկետները»
Կանոնակարգ 3/04 հավելվածի

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

______________________________________________________________

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ  ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

 

Աղյուսակ 1. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Ապահովագրական ընկերության անվանումը` ____________________

 Հաշվետու օր` _____________________

 

N

Գործարքի տե-
սակը (առք/
վաճառք
)

Արժե-թղթի դասը

Արժե-
թղթի տարբերա-կիչ ծածկա-
գիրը

Թողար-կողի ֆիրմա-
յին անվա-
նումը, գտնվե-լու
վայրը

Արժե-թղթերի ծավալն անվա-նական արժեքով

Միավոր արժեթղթի գինը

Քանակը

Ընդհա-նուր գու-մարը

Գործար-քի արժույթի
ISO
կոդը

Արժե-թղթերի տարե-
կան եկամտաբե-
րությունը

Գործարքի կնքման ամսա-թիվը

Գործար-քի մյուս կողմը

Նշում-ներ

1

                         

2

                         

3

                         

4

                         

5

                         

6

                         

7

                         

8

                         

9

                         

10

                         

11

                         

12

                         

13

                         

14

                         

15

                         

16

                         

17

                         

18

                         

19

                         

20

                         

21

                         

22

                         

23

                         

24

                         

25

                         

26

                         

27

                         

28

                         

29

                         

30

                         

31

                         

32

                         

33

                         

34

                         

35

                         

36

                         

37

                         

38

                         

39

                         

40

                         
 

 

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` ____________________

Կ.Տ. 

Գլխավոր հաշվապահ`_____________________

 

 

Աղյուսակ 2. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Ապահովագրական ընկերության անվանումը` ____________________

 Հաշվետու օր` _____________________

 
 

N

Գործարքի տե-
սակը (ռեպո/հա-կադարձ ռեպո)

Ռեպո գործար-քի բնույթը

Արժե-թղթի դասը

Արժե-
թղթի տարբե-րակիչ ծածկա-գիրը (ISIN)

Թողարկո-ղի ֆիրմային անվա-նումը, գտնվելու վայրը

Արժե-թղթերի ծավալն անվանա-կան արժեքով

Միա-
վոր արժե-թղթի գինը

Արժե-թղթերի քանակը

Ընդհա-նուր գումարը

Գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը

Արժե-
թղթի տարե-
կան եկամտաբե-րությունը

Տարե-
կան ռեպո (հակա-դարձ ռեպո) տոկո-սադրույքը

Ռեպո/հ.ռեպո գործար-
քի մար-
ման ամսա-թիվը

Գործար-քի կնքման ամսա-թիվը

Գործար-քի մյուս կողմը

Նշում-ներ

1

                               

2

                               

3

                               

4

                               

5

                               

6

                               

7

                               

8

                               

9

                               

10

                               

11

                               

12

                               

13

                               

14

                               

15

                               

16

                               

17

                               

18

                               

19

                               

20

                               

21

                               

22

                               

23

                               

24

                               

25

                               

26

                               

27

                               

28

                               

29

                               

30

                               

31

                               

32

                               

33

                               

34

                               

35

                               

36

                               

37

                               

38

                               

39

                               

40

                               

 

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն ____________________

Կ.Տ. 

Գլխավոր հաշվապահ`_____________________

 

 

Աղյուսակ 3.  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 Ապահովագրական ընկերության անվանումը` ____________________

 Հաշվետու օր` _____________________

 
 

N

Գործար-քի տե-սակը (ռե-պո/հակա-դարձ ռեպո)

Արժե-թղթի դասը

Արժե-
թղթի տարբերա-կիչ ծածկա-գիրը

Թողարկո-ղի ֆիրմա-յին անվա-նումը, գտնվելու վայրը

Արժե-թղթերի ծավալն անվա-նական արժե-քով

Գործար-քի կնքման ամսա-թիվը

Միավոր արժե-թղթի գինը

Արժե-թղթերի քա-նակը

Ընդհա-նուր գումարը

Արժե-
թղթի տարեկան եկամտաբե-րությունը

Գործար-քի արժույթի ISO կոդը

Տարե-կան ռեպո տոկոսա-դրույքը

Գործար-քի մարման ամսա-թիվը

Գործար-քի մյուս կողմը

Նշում-ներ

1

                             

2

                             

3

                             

4

                             

5

                             

6

                             

7

                             

8

                             

9

                             

10

                             

11

                             

12

                             

13

                             

14

                             

15

                             

16

                             

17

                             

18

                             

19

                             

20

                             

21

                             

22

                             

23

                             

24

                             

25

                             

26

                             

27

                             

28

                             

29

                             

30

                             

31

                             

32

                             

33

                             

34

                             

35

                             

36

                             

37

                             

38

                             

39

                             

40

                             

 

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն` ____________________

Կ.Տ. 

Գլխավոր հաշվապահ`_____________________