ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
24 հունիսի 2009 թ. |
N 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 200-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին թիվ 07-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, դատական կարգադրիչների» բառերը.
բ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «թ», «ժէ» ենթակետերը.
գ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը.
դ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «դատական կարգադրիչներին ու» բառերը.
ե) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 17-րդ կետը.
զ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|