Գլխավոր տեղեկություն
Համար
N 748-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 748-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Սափեյանն ընդդեմ Հայաստանի» N 35738/03, «Ամիրյանն ընդդեմ Հայաստանի» N 31553/03 և «Գասպարյանն ընդդեմ Հայաստանի» N 35944/03 գանգատներով 2009 թվականի հունվարի 13-ին կայացված և «Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի» N 22390/05, «Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի» N 31237/03 և «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» N 41698/04 գանգատներով 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 31500 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 10

Երևան