ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 587-Ա
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 2 Երևան |
|