ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2009 թվականի N 534-Ա
Խ. ԱՍՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանին 2009 թվականի հուլիսի 6-10-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցի համադպրոցական սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խ. Ասրյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Խ. Ասրյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 30 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2009, N 571-Ա | 10.07.2009, N 534-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|