Գլխավոր տեղեկություն
Համար
N 795-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.888
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2009 թվականի N 795-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Եվրոպական Միության ինտեգրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման 2006-2009 թվականների ազգային ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով ստեղծելու, դրանց կանոնադրություններն ու կազմերը հաստատելու մասին» N 1282-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման մեջ և որոշման հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց հոլովաձևերով.

4) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով:»,

բ. 4-րդ կետի «ա» ենթակետում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,

գ. 5-րդ կետի «բ» ենթակետում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,

դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Խորհրդի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:».

5) որոշմամբ հաստատված Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

6) որոշման N 3 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով:»,

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների» բառերով,

գ. 10-րդ և 11-րդ կետերում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

դ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:».

7) որոշմամբ հաստատված Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 795-Ն որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Զ Մ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

-

 խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

-

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

-

 անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

 

անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

-

անդամ

Քաղաքացիական հասարակության (հասարակական կազմակերպությունների) ինը ներկայացուցիչ

-

 անդամ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 795-Ն որոշման

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

-

հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

-

 անդամ (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան