Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.29/38(704) Հոդ.883
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2009 թվականի N 790-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի մասին» N 118-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի առաջին մասնաշենքում և Տերյան փողոցի N 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 750,000.0 հազ. դրամ, որից` 2009 թվականի երրորդ եռամսյակում` 383,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 21
Երևան