Գլխավոր տեղեկություն
Համար
N 632-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.730
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 632-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 353-Ն, ԱՊՐԻԼԻ 16-Ի N 401-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 561-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2009/2010 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 353-Ն որոշման`

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «224» թիվը փոխարինել «234» թվով.

2) հավելվածի`

ա. 98-րդ և դրան հաջորդող «Ընդամենը» տողերի 6-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «20» թվով,

բ. 148-րդ տողին հաջորդող վերջին` «Ընդամենը» տողի 6-րդ սյունակում «224» թիվը փոխարինել «234» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2009/2010 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 401-Ն որոշման`

1) 1-ին կետում «5881» թիվը փոխարինել «5876» թվով.

2) հավելվածի`

ա. N 1 աղյուսակի առաջին տողի 4-րդ սյունակում «5881» թիվը փոխարինել «5876» թվով,

բ. N 3 աղյուսակի առաջին տողի 4-րդ սյունակում «200» թիվը փոխարինել «195» թվով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2009/2010 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 561-Ն որոշման`

1) 1-ին կետում «239» թիվը փոխարինել «234» թվով.

2) հավելվածի`

ա. N 1 աղյուսակի «Ընդամենը» տողի 5-րդ սյունակում «239» թիվը փոխարինել «234» թվով, իսկ «Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան» տողի 5-րդ սյունակում «20» թիվը` «15» թվով,

բ. N 3 աղյուսակի առաջին տողի 6-րդ սյունակում «20» թիվը փոխարինել «15» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան