ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2009 թվականի N 517-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` 2009 թվականի հուլիսի 1-4-ը կայանալիք` Առողջապահության 10-րդ համաշխարհային հայկական համաժողովին մասնակցելու համար` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու նպատակով:
2. Հ. Հակոբյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ ճանապարհածախսի և կեցության վարձավճարի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|