Գլխավոր տեղեկություն
Համար
N 628-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.723
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 628-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՌԱԴԻՈՑԱՆՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությունը` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

2) «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումն ընկերության միջոցների հաշվին.

3) «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության միջև «Երևանի ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում առաջացած հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորությունների մարման երկարաժամկետ ժամանակացույցի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան