«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2148-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 05.05.05 N 547-Ն)
«Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 05.05.05 N 547-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
Պաշտոնը |
Կոչումը |
Բարձրագույն խմբի պաշտոններ |
|
ՀՀ ոստիկանության պետ |
ոստիկանության գեներալ-գնդապետ |
ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ |
ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար |
գեներալ-լեյտենանտ |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Քննչական գլխավոր վարչության պետ |
ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Գլխավոր խմբի պաշտոններ |
|
Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ |
ոստիկանության գեներալ-մայոր |
Գլխավոր վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն վարչության պետի տեղակալ, այդ թվում` մարզային վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց կողմից սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100000 և ավելի է), տարածքային քննչական բաժնի պետ, գնդի հրամանատար |
ոստիկանության գնդապետ |
Գլխավոր վարչության կազմում վարչության պետ, գլխավոր վարչության կազմում վարչության պետի տեղակալ |
ոստիկանության գնդապետ |
Բաժնի պետ |
ոստիկանության փոխգնդապետ |
Ավագ խմբի պաշտոններ |
|
Բաժնի պետի տեղակալ |
ոստիկանության փոխգնդապետ |
Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր |
ոստիկանության |
Բաժանմունքի պետ |
ոստիկանության մայոր |
Միջին խմբի պաշտոններ |
|
Բաժանմունքի պետի տեղակալ |
ոստիկանության մայոր |
Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր |
ոստիկանության մայոր |
Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր |
ոստիկանության մայոր |
Տեսուչ, քննիչ, օպերլիազոր |
ոստիկանության կապիտան |
Կրտսեր խմբի պաշտոններ |
|
Կրտսեր տեսուչ |
ոստիկանության ավագ ենթասպա |
Ավագ ոստիկան |
ոստիկանության ենթասպա |
Ոստիկան |
ոստիկանության ավագ |
Կենտրոնական ապարատ |
|
Միջին խմբի պաշտոններ |
|
Բաժանմունքի պետի տեղակալ |
ոստիկանության փոխգնդապետ |
Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր |
ոստիկանության փոխգնդապետ |
(Ցանկը խմբ. 05.05.05 N 547-Ն, 12.10.06 N 1852-Ն, լրաց. 31.05.07 N 640-Ն, 22.02.08 N 160-Ն, 02.07.09 N 722-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|