Գլխավոր տեղեկություն
Համար
N 476-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2009 թվականի N 476-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2009 թվականի մայիսի 20-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 2-ին վավերացված «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը 500.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով պետական վարկի միջոցների տրամադրման հանգամանքը`

1. Սահմանել, որ պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում.

2) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում.

3) Կայունացման հիմնադրամի ձևավորում: Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են`

ա. տնտեսության, այդ թվում` համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման,

բ. ազգային հիփոթեքային ընկերությանն աջակցության,

գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման,

դ. անհրաժեշտության դեպքում` օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունն արտացոլել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և դրա կատարման հաշվետվություններում, ինչպես նաև ապահովել պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան