Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2009-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/68(367) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 751-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 751-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

       

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

 

1. Վարչություններ

 

 

Գույքի գրանցման վարչություն

 

Անշարժ գույքի հաշվառման վարչություն

 

Ֆինանսահաշվային վարչություն

 

Կառավարման ավտոմատացված համակարգերի վարչություն

 

Վերահսկողության վարչություն

 

Գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն

 

Իրավաբանական վարչություն

       

 

 2. Բաժիններ

 

 

Անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժին

 

Հողաշինարարության բաժին

 

Միջազգային կապերի բաժին

 

Լիցենզավորման բաժին

 

Անձնակազմի կառավարման բաժին

 

Գնումների կազմակերպման բաժին

 

Առաջին բաժին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Ընդհանուր բաժին

       

 

3. Տնտեսական մաս

 

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

 

Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն

      

 

III. Տարածքային ստորաբաժանումներ

 

 

Տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներ»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան