Գլխավոր տեղեկություն
Համար
N 753
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.668
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2001

040.0753.14.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2001 թվականի N 753
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացն ընդգրկում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը և հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ ծախսերի արժեքային գնահատումը:

2. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման համար`

ա) կազմվում է վնասված շենքերի և կառուցվածքների ցուցակը` նշելով տեսակը, գտնվելու վայրը և համառոտ բնութագիրը.

բ) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակը.

գ) որոշվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի վերացման միջոցառումների շրջանակը և կազմվում համապատասխան ծրագիր.

դ) գնահատվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի չափը:

3. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացը` կախված աղետի ընդգրկման տարածքից, հետևանքների բնույթից և նշանակությունից, կազմակերպվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պետական կառավարման հանրապետական կամ տարածքային մարմնի որոշումներով ստեղծված հանձնաժողովի կողմից:

4. Վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:

5. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին ու կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու համար` տեխնիկական վիճակի գնահատման, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների համար` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագիտական-փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանված կարգով կազմվում են անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նախահաշվային արժեքի հաշվարկներում ներառվում են վնասի վերացման հետ կապված շինարարական և հարակից աշխատանքների ծախսերը, այդ թվում` ուժեղացման, վերանորոգման, քանդման, նորի կառուցման, տարածքի մաքրման, շինարարական աղբի տեղափոխման, բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու և այլ ծախսեր:

(5-րդ կետը խմբ. 05.12.01 N 1197)

6. Շինարարական աշխատանքների արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:

Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի հաշվարկում հաշվի են առնվում նաև հարակից աշխատանքների ծախսերը` համաձայն պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի որոշման հարակից աշխատանքների ծախսերի ցանկը (կցվում է):

7. Սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման արդյունքում կազմված` վնասի վերացման ծրագիրը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշված ծրագրի իրականացման նպատակահարմարությունը որոշելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց տվյալ համայնքին կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կազմակերպել սույն որոշմամբ սահմանված կարգով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Հաշվարկման ձևը

1

2

3

1.

Միջոցներ` կապված շենքերից և կառուցվածքներից գույքի, կահույքի ու սարքավորումների դուրսբերման հետ

անհրաժեշտության դեպքում` շինարարության համար ապամոնտաժման գնացուցակների հիման վրա, հաշվի առնելով ծախսերը` կապված բարձման և մինչև պահպանման վայրը տեղափոխման հետ

2.

Միջոցներ` կապված տարածքի մաքրման և աղբի տեղափոխման հետ

ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքների գնացուցակների հիման վրա

3.

Միջոցներ` կապված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու հետ`

 

 

ա) տեղամասի հատկացման (ինժեներական ցանցերի միացման պայմանների տրամադրման) համար.

հողահատկացնողների կողմից տրված ծախսերի տվյալների հիման վրա

 

բ) ժամանակավոր կացարաններով ապահովման համար.

նոր տեղադրվող կացարանների անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում նրանց տեղափոխման, տեղադրման, բարեկարգման և նվազագույն կենցաղային պայմաններով ապահովման (ջուր, կոյուղի և էլեկտրականություն) ծախսերը` շինմոնտաժային աշխատանքների գնացուցակների հիման վրա

4.

Միջոցներ` կապված շենքերի և կառուցվածքների ձեռքբերման հետ`

 

 

ա) մշտական բնակարաններ

բնակարանի շուկայական արժեքով`  ելնելով ընտանիքի անդամների թվից և մեկ բնակչի համար սահմանված նորմատիվային մակերեսից

 

բ) ոչ բնակելի շենքեր և կառուցվածքներ

շենքերի և կառուցվածքների շուկայական արժեքով` համեմատելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 և  «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը հաստատելու մասին» N 209 որոշումներով հաստատված կարգերի համաձայն հաշվարկված արժեքների հետ

5.

Միջոցներ` կապված շենքերի և կառուցվածքների քանդման հետ

ըստ հաշվարկի` կազմված քանդման, փոխադրման և պահեստավորման նորմաներին համապատասխան և շենքերի ու կառուցվածքների հաշվեկշռային արժեքի, իսկ դրա բացակայության դեպքում` անշարժ գույքի գնահատման սահմանված կարգով` հաշվի առնելով մաշվածությունը

6.

Միջոցներ` կապված ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ

ըստ հաշվարկի` կազմված նախագծային լուծումների և այդ աշխատանքների գնացուցակների հիման վրա

 

___________

Ծանոթագրություն: Նշված աշխատանքները պետք է հիմնավորվեն նախագծային լուծումներով:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2001, N 1197 05.12.2001, N 753
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան