Basic information
Number
ԱԺՈ-076-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.635
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
20.06.2013
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
20.06.2013
Effective date
13.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳԻՐ» (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ) (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) (Հայաստանի Հանրապետություն)» ֆինանսական պայմանագիրը և դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1083 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

20 հունիսի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-076-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation