Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2009 թվականի N 488-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2009 թվականի հունիսի 18-ին և հունիսի 19-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի հետ երկկողմ համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու, իսկ 2009 թվականի հունիսի 18-19-ը՝ Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար։

2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա և Քիշնև գործուղումների հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա և Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա և Քիշնև գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 16

Երևան