ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 779-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության իրականացման կարգն ու պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 16 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 779-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:
5. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան փորձաքննության իրականացում.
2) հայտատուի կողմից ներկայացված հայցվող ոլորտի, բացառությամբ էներգետիկ ոլորտի, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ տվյալ ոլորտի մասնագետի առնվազն երեք տարվա անընդմեջ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ: Էներգետիկ ոլորտի դեպքում պահանջվում է սույն ենթակետում նշված պայմանները բավարարող առնվազն երկու տարբեր ոլորտի մասնագետներ:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. կանոնադրության պատճենը,
գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,
ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
է. նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
11. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Քաղաքաշինության բնագավառում
քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննության գործունեության
լիցենզավորման կարգի
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
_________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը)
_________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
Փորձաքննություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝_______________
(գործունեության տեսակը)
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) կազմակերպության կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).
5) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
_____________ |
_____________ |
_____________ |
(դիմողի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
Կ.Տ. |
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 2
Քաղաքաշինության բնագավառում
քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննության գործունեության
լիցենզավորման կարգի
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)
___________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
Փորձաքննություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝_______________
(գործունեության տեսակը)
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) անձնագրի պատճենը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) սոցիալական քարտի պատճենը.
5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.
6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
_______________ |
_______________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
Կ.Տ. |
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
Քաղաքաշինության բնագավառում
քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննության գործունեության
լիցենզավորման կարգի
ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
NN |
Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը |
Կրթությունը |
Մասնագի- |
Լրացուցիչ տվյալներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
Կ.Տ. |
___________________________________________________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
_____ _______________ 200 թ.
Ձև N 4
Քաղաքաշինության բնագավառում
քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննության գործունեության
լիցենզավորման կարգի
________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN |
Աշխատանքի անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը) |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Կ.Տ.
______________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)
_____ _____________ 200 թ.
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 779-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
_____________________________
(գործունեության տեսակը)
Տրված է _________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն
_______________________________________________________
ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | __________ | ____________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.04.2011, N 636-Ն | 01.08.2011, N 779-Ն | |
07.04.2011, N 510-Ն | 21.05.2011, N 779-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 779-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|