Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2009 թվականի N 117-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ, Շ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին 2009 թվականի փետրվարի 18-21-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունում կազմակերպվող խորհրդակցությանը մասնակցելու և բանակցություններ վարելու ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների ֆինանսների նախարարությունների հետ` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքների շուրջ` ելնելով ԵվրԱզԷՍ-ի 2009 թվականի փետրվարի 4-ի արտահերթ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահայտած դիրքորոշումից:

2. Վ. Արամյանի և Մ. Թումասյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Շ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Արամյանի, Շ. Քոչարյանի և Մ. Թումասյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան