Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 6-րդ հոդվածին համապատասխան,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Պայմանագրի և Պայմանագրի անբաժանելի մասը համարվող «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին» կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) անվանման և ամբողջ տեքստում «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով՝ համապատասխան հոլովով:
2. Պայմանագրի 2-րդ հոդվածը լրացնել 5-րդ պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«- սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի` ցածր եկամուտ ունեցող մասնակից պետություններին դրամաշնորհների տրամադրման համար:»
3. Պայմանագրի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում «վճարման, ժամկետային սահմանափակման և վերադարձման պայմաններով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ Հիմնադրամի զուտ շահույթի մասնաբաժնի հաշվին սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհների տրամադրումից» բառերը:
4. Պայմանագրի 5-րդ հոդվածում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրման կոմիտեն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն» բառերով:
5. Պայմանագրի 6-րդ հոդվածը լրացնել 2-րդ պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները ուժի մեջ մտնելուց հետո համարվում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը»:
6. Կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետը լրացնել նոր` 5-րդ պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«- սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի միջոցներից դրամաշնորհների տրամադրման կարգը,»:
7. Կանոնադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը» բառերը փոխարինել «Եվրասիական զարգացման բանկը» բառերով:
Հոդված 2
1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից` բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:
Սույն Արձանագրությունը Կողմերի համար ուժի մեջ է մտնում Պայմանագրի 6-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առնչվող վեճերը լուծվում են Պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է 2015 թվականի հունիսի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված Ավանդապահի մոտ, որը յուրաքանչյուր Կողմին և Պայմանագրին միացած պետություններին ու միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:
Բելառուսի Հանրապետության անունից /ստորագրություն/
|
Ղազախստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ |
Ռուսաստանի Դաշնության անունից /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության վերապահումը
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության |
/ստորագրություն/ Խաչատրյան Գ. Գ. |
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 31-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|