ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 835-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին համարել փոխանցված (հանձնված)`».
2) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.
«5.1. «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը փոխանցել Երևան քաղաքին` անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով:
5.2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ կնքել «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը Երևանի քաղաքային համայնքին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին պայմանագիր:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևան քաղաքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված (հանձնված) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում և գրանցման թերթիկներում, ըստ ներկայացման, կատարել համապատասխան փոփոխություններ:».
3) որոշման N 1 հավելվածի 20-րդ տողի «տեսակը» սյունակի «թանգարանային ֆոնդ», «քանակը» սյունակի «1629», «չափի միավորը» սյունակի «հատ» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 27 Երևան |