ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2009 թվականի N 53-Ա
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀO-198-Ն oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունվարի 29-ի N 53-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ) |
ՀՀ զինված ուժերի մասով՝ 2010 թ. մայիս |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն |
|
2. | «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման և ծավալման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ) |
2010 թ. օգոստոս | ՀՀ պաշտպանության նախարարություն | |
3. | «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորահավաքային պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ) |
2009 թ. հոկտեմբեր | ՀՀ պաշտպանության նախարարություն | |
4. | «Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիական պաշտպանության հանրապետական պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետ) | 2009 թ. նոյեմբեր |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
|
5. | «Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնելը (օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ» ենթակետ) | 2010 թ. մայիս | ՀՀ պաշտպանության նախարարություն | |
6. | «Զինվորական հաշվառման և նախազորակոչային պատրաստության կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը (օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետ) |
2009 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն | |
7. | «Զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը (օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետ) |
2009 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պաշտպանության նախարարություն | |
8. | (Կետն ուժը կորցրելէ 30.06.09 N 525-Ա) | |||
9. | «Զինվորական հաշվառումը վարելու հրահանգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման (օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) | սույն ցանկի 6-րդ կետում նշված ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում | ՀՀ պաշտպանության նախարարություն | |
10. | «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման (օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) | սույն ցանկի 6-րդ կետում նշված ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում | ՀՀ պաշտպանության նախարարություն |
(Հավելվածը փոփ. 30.06.09 N 525-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |