Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2009 թվականի N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի մայիսի 21-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Ղազարյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Աստանա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Ա. Աբրահամյանինը, Ե. Ազարյանինը և Ա. Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Հ. Պողոսյանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը, Ա. Պետրոսյանինը և Տ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ռ. Հովհաննիսյանի, Տ. Մեհրաբյանի, Ն. Մելքումյանի, Լ. Ասլանյանի և Ա. Ջուլհակյանի՝ Աստանա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։

5. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հովհաննիսյանի, Տ. Մեհրաբյանի, Ն. Մելքումյանի, Լ. Ասլանյանի և Ա. Ջուլհակյանի՝ Աստանա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը և այլ ծախսեր՝ կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի մայիսի 21-ին՝ Երևան-Աստանա, իսկ մայիսի 22-ին՝ Աստանա-Երևան երթուղիներով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների, կատարել`

1) 8688790 դրամի սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) 3000000 դրամի սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(8-րդ կետը խմբ. 30.06.09 N 526-Ա)

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 18

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մայիսի 18-ի N 400-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-22-Ը ԱՍՏԱՆԱ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
   
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Վ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)
   
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Վ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
   
Ա. Պետրոսյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող
   
Տ. Բաբայան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր
   
Ռ. Հովհաննիսյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող
   
Տ. Մեհրաբյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ
   
Ն. Մելքումյան - «ԱՐԿԱ» տեղեկատվական գործակալության թղթակից
   
Լ. Ասլանյան - «Արմինֆո» լրատվական գործակալության թղթակից
   
Ա. Ջուլհակյան - «Դելովոյ էքսպրես» շաբաթաթերթի թղթակից

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2009, N 526-Ա 01.07.2009, N 400-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան