ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2009 թվականի N 436-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականությունների գործողությունների վարկային փաթեթի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել հետևյալ անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թվականի մայիսի 26-ի N 436-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Մ. Փաշայան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Կ. Բեգլարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ |
Հ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական |
Ս. Սաիյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ |
Ռ. Ստեփանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Կարապետյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Վ. Ծպնեցյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|