ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 482-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 102-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 16-19-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2013 թ. հունիսի 20 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 20-ի N 482-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ա. Ասատրյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար, 2013 թ. հունիսի 16-18-ը) | 
| Ա. Մարտիրոսյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ (2013 թ. հունիսի 16-18-ը) | 
| Գ. Մակարյան | -Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) | 
| Է. Թումասյան | -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Գաբրիելյան |