ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2009 թվականի N 452-Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2009 թվականի հունիսի 10-13-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` այնտեղ կայանալիք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածաշրջանային պլանավորման համար պատասխանատու նախարարների եվրոպական համաժողովի շրջանակներում կազմակերպվող «Եվրոպա մայրցամաքի հավասարակշռված կայուն տարածաշրջանային զարգացման համապարփակ մոտեցում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ռ. Ալավերդյանի` Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|