ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒՄ
29 մայիսի 2009 թվականի N 582-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 702 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը 10-օրյա ժամկետում քննության է առնում ներկայացված վկայագրի նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` փորձաքննության»,
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից վկայագրի նախագիծն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում քննարկում է այն և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից փորձաքննության ներկայացված վկայագրի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր եզրակացությունն է ներկայացնում վկայագիրը ներկայացնող կազմակերպություն»,
դ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Վկայագիրը կազմվում է չորս օրինակից և հաստատվելուց հետո ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և համապատասխան տարածքային կառավարման մարմին: Վկայագրի առաջին օրինակը պահվում է վկայագիրը հաստատող կազմակերպությունում»,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Վկայագիրը վերանայվում և վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության որոշմամբ`
ա) ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ,
բ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտի անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակների տեղափակման ու վերացման, ինչպես նաև տարածքի և բնակչության պաշտպանության պահանջները,
գ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտին վերաբերող անվտանգության նորմերի և կանոնների պահանջները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|