ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2009 թվականի N 442-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 1-ին ենթակետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների գործողությունների պլանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված գործողությունների պլանի իրականացման ծախսերի գնահատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. մայիսի 27-ի N 442-Ն որոշման |
Համաշխարհային բանկի 2009-2012 թթ. Հայաստանի Հանրապետության գործընկերության ռազմավարության ներքո ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիր
N |
Սպասվող արդյունքը/
|
Միջոցառումները/ |
Իրականացման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Նշումներ (օր. իրավիճակը) |
Կատարողականության գնահատման ցուցանիշներ | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
հարկային մարմնի մասով | |||||||
|
|
Բիզնես պրոցեսների վերակառուցման ուսումնասիրության իրականացում և համապատասխան հաշվետվության ներկայացում: |
12.2009 |
ՀՀ պետական բյուջե, |
|
1. Քարտեզագրված են բոլոր աշխատանքային ընթացակարգերը և դրանց փոխկապակցվածությունը, 2. Թարմացված ՊԵԿ ինտերնետային կայք, որը ինտեգրված է ցանցային համակարգերի հետ, իսկ «Հարկատու 3» համակարգում ավելացված են նոր մոդուլներ, գործում է ռիսկերի կառավարման ծրագիր, | |
1.1 |
|
Բիզնես պրոցեսների վերակառուցում բարելավելու հարկային պրոցեսները, որոնք կապահովեն` |
|
ՀՀ պետական բյուջե, |
|
3. ՊԵԿ համակարգում գործում է տվյալների միասնական հավաքագրման և տվյալների կուտակման շտեմարան, 4. Սահմանված է ՊԵԿ համակարգում աշխատանքների գնահատման և կատարողականության համակարգ, 5. Ըստ էության ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով մշակվում, վարվում և կառավարվում է ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, 6. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների տեսակարար կշռի գերազանցում առձեռն ներկայացվող | |
1.2 |
|
Բիզնես պրոցեսների վերակառուցման ժամանակակից հարկային համակարգի լավագույն փորձի ուսումնասիրություն |
|
ՀՀ պետական բյուջե, |
| ||
2. |
Կառուցել ՏԿԿ համապատասխան միջազգային ստանդարտներին, նախապատրաստել հիմքեր ՏԿԿ-ի կառուցման 2-րդ փուլի համար |
Սերվերների սենյակի (Տեղեկատվության Կառավարման Կենտրոն) տեխնիկական վերազինում (Փուլ 1). Կենտրոնի նախագծում, Սենյակի վերանորոգում և համապատասխանեցում ՏԿԿ պահանջներին փոշու, խոնավության ձայնային և այլ մեկուսացումներ, հաղորդակցության նոր միացումներ, հոսանքի այլընտրանքային սնուցման (Դիզել գեներատոր, գերհզոր ԱՍՍ-ներ) և հակահրդեհային սարքավորումներ, ՏԿԿ-ի ընթացիկ շահագործման և հսկման համակարգերի ներդնում, համակարգչային և օժանդակ տեխնիկայի ձեռքբերում ու տեղադրում |
08-10, 2009 |
ՀՀ պետական բյուջե, |
|
7. հաշվետվությունների նկատմամբ, 8. Հարկ վճարողների կողմից հաշվետվությունների լրացման և ներկայացման ժամանակի և ծախսերի կրճատում, 9. ՊԵԿ կողմից հավաքագրվող եկամուտների ծրագրավորված մակարդակի ապահովում
| |
3. |
ՊԵԿ-ում, Արաբկիր և Զեյթուն մասնաշենքերում ներքին ցանցի բարելավում |
Ցանցային գործող համակարգի վերազինում (ՊԵԿ, Արաբկիր և Զեյթունի մասնաշենքեր) սարքավորումների արդիականացում, կապուղիների փոխարինում կամ արդիականացում, ցանցի կենտրոնական կառավարման համակարգի ներդնում |
10-12, 2009 |
ՀՀ պետական բյուջե, |
Մասնաճուղերի ներքին ցանցերը | ||
4. |
Կառուցել ՏԿԿ Հարկատու 3, Օն-լայն հայտարարագրման, տվյալների միասնական շտեմարանի և այլ ծրագրային ապահովման սպասարկում |
Սերվերների սենյակի տեխնիկական վերազինում (Փուլ 2). համակարգչային և օժանդակ տեխնիկայի ձեռքբերում ու տեղադրում (սերվերային համակարգիչներ, պահուստարաններ և տվյալների արխիվացման համակարգեր, անխափան աշխատանքի ապահովման համակարգ), Արաբկիր մասնաճյուղում տեղեկատվության պահուստարանի ստեղծում, ՊԵԿ-Արաբկիր օպտիկա-մալուխային կապի ստեղծում |
10, 2009- 02, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
Կառուցվող համակարգերը պահանջում են նոր սերվերներ և անխափան աշխատանքի համակարգեր (համակարգերի կրկնօրինակում, տվյալների կրկնօրինակում) |
| |
5. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
Ըստ պահանջի հաշվետվությունների կառուցման ծրագրային ապահովման (Customs Reports Builder) արտոնագրերի ձեռքբերում, համակարգի հայերենացումը և հարմարեցումը ՊԵԿ տվյալների առկա շտեմարաններին |
02-04, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
6. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
ՏՏ անձնակազմի ուսուցում (SUN Solaris, Network Administration, JAVA և Oracle Administration) |
03-11, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
7. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
ՊԵԿ ներքին բիզնես աշխատանքային գործընթացների համակարգի նախագծում, ծրագրային ապահովման կառուցվածքի մշակում, ծրագրավորում և պիլոտ ներդնում |
03-11, 2011 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
8. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
Անալիտիկ-սիմուլյացիայի ծրագրային ապահովման նախագծում, ծրագրային կառուցվածքի մշակում, համակարգի ստեղծում, տեղադրում, համակարգի ուսուցում |
11, 2010- |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
|
| ||||||
9. |
|
Ցանցային ՀԴՄ-ների նախագծի 2-րդ փուլ: |
08-09, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
10. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
Հարկատու 3 համակարգում նոր մոդուլների ավելացում, ներկա գործառույթների ինվենտարիզացիա և համալրումը ծրագրային ապահովման մեջ (ներկա համակարգի մեկ անգամյա փոփոխում) |
|
ՀՀ պետական բյուջե, |
Հարկատու 3 և TWM համակարգերի տեղեկատվության ավտոմատ տեղափոխման համակարգ | ||
11. |
ՊԵԿ վարչարարության արդյունավետության բարձրացում |
Տվյալների մշակման միասնական շտեմարանի (Data Warehouse) ստեղծում. ներառյալ նախագծումը և տարբեր համակարգերից տվյալների տեղափոխումը |
03-08, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
12. |
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում |
Հարկային օրենսդրության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի համախմբման և օգտագործման տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») հայեցակարգի ձևավորում և դրա հիման վրա ծրագրի մշակում, փորձարկում և կիրարկում |
07-08, 2009 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
13. |
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում |
Հարկատուների և ՊԵԿ աշխատակիցների համար ուսումնական կենտրոնի ստեղծում և հետագա վերազինում (նախագծում, սարքավորումների ձեռքբերում և տեղադրում, ուսումնական կենտրոնի աշխատակազմի ուսուցում) |
04-06, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
Նախատեսվում է մինչև 80 տեղանոց կենտրոնի ստեղծում | ||
14. |
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների քանակի ավելացում |
Ուսումնական նյութերի, այդ թվում գործող և ներդրվելիք համակարգերի համար ձեռնարկների կազմում, տպագրում և բաժանում |
01-05, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
| ||
մաքսային մարմնի մասով | |||||||
15. |
Մաքսային ռազմավարության ստրատեգիական ուղղությունների զարգացում |
Մաքսային գործընթացների վերակառուցման ուսումնասիրության իրականացում և համապատասխան հաշվետվության ներկայացում |
12,2009 |
ՀՀ պետական բյուջե, |
|
| |
15.1 |
|
Մաքսային օրենսդրության կատարելագործում և դրա համապատասխանեցում միջազգային չափանիշներին |
12,2009 |
|
|
Վերանայված մաքսային օրենսդրության առկայություն | |
15.2 |
|
ՀՀ մաքսային ծառայության աշխատանքային խմբի այց լավագույն փորձ ունեցող որևէ երկրի մաքսային ծառայություն |
|
|
|
Մաքսային համակարգում ուսումնասիրված ուղղությունների ներդրում | |
16. |
Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում |
GPS համակարգի միջոցով մաքսային կետից մաքսային պահեստ բեռնատար ավտոմեքենայի հսկողություն |
08, 2009-02, 2010 |
ՀՀ պետական բյուջե, |
|
1. Մաքսային կանոնների խախտման դեպքերի նվազեցում | |
17. |
Կանաչ ուղու ամբողջական կիրառում |
Մաքսային համակարգում էլեկտրոնային ստորագրությունների և էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում, մաքսային հսկողության ռիսկերի կառավարման և հետացթողումային հսկողության համակարգերի զարգացում |
12,2009 |
ՀՀ պետական բյուջե, |
անհրաժեշտության դեպքում TWM-ում ծրագրային փոփոխությունների իրականացում |
1. Մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային եղանակով | |
18. |
Մաքսային հսկողության ձևերի և վերահսկողության կարողությունների ամրապնդում |
Նախաբացթողումային և հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի ոլորտներում ընդգրկված աշխատակիցների ուսուցում (այդ թվում օտարերկրյա պետություններում) և խորհրդատվություն, ինչպես նաև այդ բնագավառներում օգտագործվող սարքավորումների ձեռքբերում և դրանց օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքների ուսուցանում |
12,2011 |
ՀՀ պետական բյուջե, |
|
1. Վերապատրաստված մաքսային ծառայողներ | |
19. |
Սահմանների կառավարման արդյունավետության բարձրացում |
|
12,2011 |
ՀՀ պետական բյուջե, |
|
| |
19.1 |
|
Սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում |
12,2011 |
ՀՀ պետական բյուջե, |
Խորհրդատվություն /փորձագետի այց 2 ամիս ժամանակահատվածով, TWM համակարգչային ծրագրում փոփոխությունների իրականացում, նոր ծրագրային լուծումների ապահովում |
Սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինների միջև միասնական տեղեկատվական համակարգի առկայություն | |
19.2 |
|
Հարևան երկրների հետ սահմանների կառավարման միասնական համակարգի ներդրում |
12.2011 |
ՀՀ պետական բյուջե, |
Բագրատաշենի շենքի վերկառուցման և շենքային պայմանների փոփոխման աշխատանքներ |
ՀՀ-ի և Վրաստանի սահմանին գործում է միացյալ մաքսատուն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.2009, N 447-Ն | 11.06.2009, N 442-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|