Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2009 թվականի N 319-Ա

 

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2009 թվականի ապրիլի 22-25-ը գործուղել Աշխաբադ (Թուրքմենստան) «էներգակիրների հուսալի և կայուն տարանցումն ու դրա դերը կայուն տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ապահովման գործում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Շահվերդյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Լ. Շահվերդյանի՝ Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 21

Երևան