ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2008 թվականի N 1033-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 888-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 11.06.09 N 472-Ն)
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով։
3. Սահմանել, որ`
1) (ենթակետն ուժը կորցրել է 11.06.09 N 472-Ն)
2) Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմիններում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ, 2009 թվականի ընթացքում շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը։
(3-րդ կետը փոփ. 11.06.09 N 472-Ն)
4. Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել 2009 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 888-Ն որոշման N 3 հավելվածում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. դեկտեմբերի 17-ի N 1033-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող մարմինները |
Աշխատանքների և |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում) |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, |
մինչև |
2. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, |
մինչև |
3. |
ՀՀ ֆինանսների |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
մինչև |
4. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի տրամադրում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության ար- |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև |
5. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Համայնքների 2010 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև |
6. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2006-2008 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվության տրամադրում` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման |
մինչև |
7. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում |
ՀՀ ֆինանսների |
մինչև |
8. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
մինչև |
9. |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում |
մինչև | ||
10. |
ՀՀ ֆինանսների |
Յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
մինչև |
11. |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
մինչև | ||
12. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
Յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքում կայացած որոշման մասին տեղեկացում |
ՀՀ ֆինանսների |
մինչև |
13. |
ՀՀ ֆինանսների |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմնի գծով համապատասխան ոլորտում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերծանում ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների և դրա տրամադրում |
Տվյալ ոլորտում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների |
մինչև |
13.1 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների, 2008 թվականի ելակետային տվյալները տարածքային կառավարման մարմիններում ստացվելու, ինչպես նաև այդ տվյալները տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի |
13.2 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2009 թվականի |
13.3 |
ՀՀ կառավարությանն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2009 թվականի |
14. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2009 թվականի |
15. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
նշված նախարարություն-ներ բնապահպանական ծրագրեր ներկայացրած |
ՀՀ կառավարության |
16. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի ճշգրտված կանխատեսումներ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների |
մինչև |
17. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի ճշգրտված կանխատեսումներ կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
18. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծեր մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնելը ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև |
19. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրի նախագիծը մշակելը և ներկայացնելը ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև |
20. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն` ՀՀ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու համար, այդ թվում` |
ՀՀ կառավարություն |
մինչև |
21. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
իրենց` 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով)` մեթոդական ցուցումների համաձայն կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
22. |
ՀՀ համապատասխան համայնքներ` |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրերի գծով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու հայտերը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
23. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մարզի տարածքում տեղաբաշխված համայնքներից և Երևան քաղաքի համայնքից ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
24. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների՝ |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան |
X |
25. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
26. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2010 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
27. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2010 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2010 թվականի համար բանկի ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2009 թվականի հաստատված և 2008 թվականի փաստացի ցուցանիշների հետ) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
28. |
ՀՀ պետական կառավարման հանրապետական ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2010 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2010 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
29. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից` |
30. |
ՀՀ կառավարությանն |
Հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների), պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2010 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև |
31. |
ՀՀ կառավարությանն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման ար- |
32. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ներկայացնելը ՀՀ կառավարություն |
ՀՀ կառավարություն |
մինչև |
33. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների |
x |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի |
34. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը) |
x |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի |
35. |
ՀՀ պետական կառավարման մարմինների 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
մինչև | ||
36. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում` |
ՀՀ կառավարություն |
մինչև |
37. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև |
38. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
մինչև | |
39. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև |
40. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև |
41. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
42. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկությունների ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ |
«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում |
43. |
ՀՀ գործադիր, |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով սահմանման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների |
44. |
ՀՀ գործադիր, |
2010 թվականի պետական գնումների անվանացանկի |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների |
(հավելվածը խմբ. 11.06.09 N 472-Ն, լրաց., խմբ. 09.07.09 N 564-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |