ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2009 թվականի N 506-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 73-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 73-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) չեղյալ ճանաչել 40, 41, 42, 43, 89, 92, 93, 95-րդ և 133-րդ կետերը.
2) հավելվածը 89-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 89.1-ին, 89.2-րդ և 89.3-րդ կետերով.
89.1. |
ՀՀ կառա-վարություն |
ՀՀ կառավարու-թյանն առըն- թեր պետական եկամուտների կոմիտե |
Առանձին հարկ վճարողների գծով առկա գերավճարների (հիմնականում` ԱԱՀ-ի գծով) հաշվանցման և (կամ) վերադարձման գործընթացի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը |
2007-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան |
89.2. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտե |
Աշտարակի տարածքային հարկային տեսչություն |
Բուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների մասին կազմված ակտերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանության, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների` բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում |
2006-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան |
89.3. |
ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
Իջևանի տարածքային հարկային տեսչություն |
Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների մասին կազմված ակտերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանության, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների` բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում |
2006-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 22 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|