Գլխավոր տեղեկություն
Համար
N 658
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.12.1999-02.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.11/27(399)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.2006

040.0658.28.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի N 658
քաղ. Երևան

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի N 658 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը` որպես հեռահաղորդակցության լիազոր մարմին:

2. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների նախագծերը կազմում են հեռահաղորդակցության օպերատորները` ելնելով հեռահաղորդակցության ցանցի շահագործման, սպասարկման, վերազինման և զարգացման հետ կապված ծախսերի ծածկման, կապիտալ ներդրումների հատուցման, շահութաբերության ապահովման, ինչպես նաև տնտեսավարման շուկայական պահանջներից:

3. Հեռահաղորդակցության օպերատորները կազմված (առաջարկվող) սակագների մասին դիմումը և սակագները` հիմնավորվող հաշվարկներով, ներկայացնում են հեռահաղորդակցության լիազոր մարմին` սակագինն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ:

Հեռահաղորդակցության լիազոր մարմինը քննարկում է ներկայացված առաջարկությունները և անհամաձայնության դեպքում` մեկամսյա ժամկետում վերադարձնում հեռահաղորդակցության օպերատորին` դրանք լրամշակելու և վերջնական տեսքով ներկայացնելու համար:

4. Հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է հեռահաղորդակցության լիազոր մարմինը` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

(4-րդ կետը խմբ. 26.11.99 N 717)

5. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագներն ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիաներում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2006, N 121-Ն 02.03.2006, N 658
26.11.1999, N 717 06.12.1999, N 658
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան