Գլխավոր տեղեկություն
Համար
N 2119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.104
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 171794 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել՝

ա) «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 170200 հազ. դրամ, որը համապատասխանում է 170200 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 170200 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 42550 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

1.3. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1594 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 104 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 680 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 508 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 270 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 32 հազ. դրամ:

1.4. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 8642 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2.2. Սահմանել՝

ա) «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 2728 հազ. դրամ, որը համապատասխանում է 2728 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2728 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 682 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.3. «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 5914 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 204 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2661 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր՝ 974 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 2075 հազ. դրամ:

2.4. «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 3625,6 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(3.1-ին կետը փոփ., լրաց. 20.05.04 N 825-Ն)

3.2. Հաշվեկշռային մեթոդով 4165,9 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

(3.2-րդ կետը փոփ. 20.05.04 N 825-Ն)

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1405 հազ. դրամ:

3.4. Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1227 հազ. դրամ:

(3.4-րդ կետը խմբ. 20.05.04 N 825-Ն)

3.5. «Գյումրու թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Սպիտակի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և հաշվեկշռային մեթոդով 6540 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ համապատասխան չափով նվազեցնելով «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

4.2. Սահմանել՝

ա) «Սպիտակի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2462 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 616 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

4.3. «Սպիտակի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3462 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 524 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 52 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1837 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 619 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 430 հազ. դրամ:

4.4. «Սպիտակի ջրատարշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 28520 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել՝

ա) «Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 13799 հազ. դրամ, որը համապատասխանում է 13799 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Ստեփանավանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 13799 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 6900 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.3. «Ստեփանավանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 14721 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 9517 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1242 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 2308 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 1654 հազ. դրամ:

5.4. «Ստեփանավանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.7. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 104469 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին։

6.2. Սահմանել՝

ա) «Սևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 17625 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 4406 հազ. դրամ։

6.3. «Սևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 86844 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 3826 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 58126 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 14491 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 8689 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 1712 հազ. դրամ:

6.4. «Սևանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 19762 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրի» բուժական-առողջարարական միավորում» փակ բաժնետիրական ընկերության «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին՝ վերակազմակերպելով «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել՝

ա) «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 766 հազ. դրամ, որը համապատասխանում է 766 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 766 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 1000 հազ. դրամ:

7.3. «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 18996 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 160 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2223 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով՝ 2901 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 10830 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1783 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 1099 հազ. դրամ:

7.4. «Շինարարություն, վերանորոգում, ավտոտրանսպորտ» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է՝

2 տարվա ընթացքում կատարել 8,0 մլն դրամի ներդրումներ, այդ թվում՝

առաջին տարում՝ 3,0 մլն դրամ,

երկրորդ տարում՝ 5,0 մլն դրամ,

ստեղծել 21 նոր աշխատատեղ, այդ թվում՝

առաջին տարում՝ 10 աշխատատեղ,

երկրորդ տարում՝ 11 աշխատատեղ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.7. «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության հարավային մասնաճյուղի գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հարավային մասնաճյուղի Եղեգնաձորի ՀԷԿ-ի՝ հաշվեկշռային մեթոդով 12093 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Մինա-Մայա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ)՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.8. Սահմանել Եղեգնաձորի ՀԷԿ-ի գույքի վաճառքի գինը՝ 3024 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

7.9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում կատարել 4,0 մլն դրամի ներդրումներ:

7.10. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
Երևան