ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2009 թվականի N 498-Ա
Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին 2009 թվականի հունիսի 25-27-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրորդ պլատֆորմի անդրանիկ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Թումասյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպական հանձնաժողովի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Մ. Թումասյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 18 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2009, N 568-Ա | 10.07.2009, N 498-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|