ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2009 թվականի N 501-Ա
ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 118-րդ և 119-րդ կետերի`
Հաստատել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 18 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 18-ի N 501-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրականացվող միջոցառումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ծրագրի իրագործման գրասենյակի (ԾԻԳ) ստեղծում |
2009 թ. հունիսի 20 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2. |
Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. հունիսի 20 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
3. |
Նույնականացման քարտերի համակարգի ներդրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. հունիսի 20 |
ԾԻԳ |
4. |
ՀՀ-ում արագագործ հեռահաղորդակցական ցանցի զարգացման նախագծի մշակում և այն իրականացնող կազմակերպության ընտրություն |
2009 թ. դեկտեմբերի 30 |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն |
5. |
Հասարակության հետ կրթական և քարոզչական գործունեության իրականացում |
2010 թ. հունվարի 7 |
ԾԻԳ |
6. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից մրցույթների հայտարարում |
|
|
1) |
անձնագրերի համար օգտագործողի տեխնիկական պահանջների մշակում (Terms of Reference) |
2009 թ. հունիսի 20 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2) |
քարտերի համար օգտագործողի տեխնիկական պահանջների մշակում (Terms of Reference) |
2009 թ. հունիսի 20 |
ԾԻԳ |
3) |
մրցութային կարգով անձնագրեր արտադրող կազմակերպության ընտրություն |
2009 թ. հուլիսի 17 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
4) |
մրցութային կարգով քարտեր արտադրող կազմակերպության ընտրություն |
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
5) |
մրցութային կարգով համապատասխան ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպության ընտրություն |
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
7. |
Քարտեր կարդացող սարքավորումներ արտադրող և ներմուծող տեղական կամ արտասահմանյան կազմակերպությունների ընտրություն |
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
8. |
Օրենսդրական փոփոխություններ |
|
|
1) |
|
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2) |
ՀՀ օրենսդրությանը համապատասխան հավաստագրման կենտրոնների լիցենզավորման և վերահսկողության կարգերի մշակում և հաստատում |
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
3) |
անհրաժեշտության դեպքում այլ իրավական ակտերի մշակում և փոփոխում |
2009 թ. |
ԾԻԳ ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
9. |
Գրանցման կենտրոնի և քարտերի թողարկման կենտրոնի հիմնադրում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համակարգում |
|
|
1) |
անձնագրերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում |
2009 թ. սեպտեմբերի 24 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2) |
քարտերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում |
2009 թ. սեպտեմբերի 24 |
ԾԻԳ |
3) |
քարտեր կարդացող սարքավորումների ձեռքբերում, ներմուծում և տեղադրում անհրաժեշտ վայրերում |
2009 թ. |
ԾԻԳ |
9.4. |
Կադրերի կրթություն և վերապատրաստում |
2009 թ. |
ԾԻԳ |
10. |
Հավաստագրման կենտրոնի հիմնադրում |
|
|
1) |
մասնավոր-պետական համագործակցության սկզբունքով հավաստագրման կենտրոնի հիմնադրում |
2009 թ. |
ԾԻԳ |
2) |
մրցութային կարգով հավաստագրման կենտրոնի ծրագրային ապահովում իրականացնող կազմակերպությունների ընտրություն |
2009 թ. |
ԾԻԳ |
3) |
անհրաժեշտ նոր սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում |
2009 թ. |
ԾԻԳ |
4) |
հավաստագրման կենտրոնի անձնակազմի ընտրություն |
2009 թ. |
ԾԻԳ |
5) |
հավաստագրման կենտրոնի գործողության թեստավորում |
2009 թ. |
ԾԻԳ |
11. |
Գրանցման կենտրոնի և Հավաստագրման կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի կնքում |
2009 թ. |
ԾԻԳ |
12. |
Անձնագրերի և քարտերի թողարկում պարբերական սկզբունքով |
2010 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.04.2011, N 278-Ա | 05.04.2011, N 501-Ա | |
16.09.2010, N 746-Ա | 17.09.2010, N 501-Ա | |
08.06.2010, N 414-Ա | 09.06.2010, N 501-Ա | |
04.08.2009, N 655-Ա | 05.08.2009, N 501-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|