ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2009 թվականի N 482-Ա
Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին 2009 թվականի հունիսի 13-17-ը գործուղել Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի հերթական տարեկան նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Սարգսյանի՝ Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության և հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Սարգսյանի՝ Բիշքեկ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բիշքեկ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 12 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|