Գլխավոր տեղեկություն
Համար
N 553
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.505
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2001

040.0553.20.06.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հունիսի 2001 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2001 թվականի N 553
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` ելնելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներից` հաստատել Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման ուղեգրերի հատկացման հրահանգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 20-ի N 553 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների անվճար առողջարանային բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը և պայմանները:

2. Զինծառայողները Հայաստանի Հանրապետությունում առողջարանային բուժման կարող են ուղեգրվել տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ, իրենց հերթական արձակուրդի ընթացքում:

3. Զինծառայողների առողջարանային բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը տրվում է համապատասխան նախարարության կամ գերատեսչության բժշկական ծառայության համապատասխան բուժհաստատության (պոլիկլինիկայի) կողմից:

4. Առողջարանային բուժման ուղեգրերը զինծառայողներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան բժշկական ծառայությունների կողմից:

Սույն կարգով զինծառայողների համար նախատեսված ուղեգրերի 10 տոկոսը հատկացնել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին:

(4-րդ կետը լրաց. 05.02.04 N 209-Ն)

5. Առողջարանային բուժման իրավունք տվող հիմնական փաստաթուղթն առողջարանային բուժման ուղեգիրն է: Զինծառայողն առողջարանային բուժման ուղեգրի հետ միասին առողջարան է ներկայացնում նաև անձը հաստատող փաստաթուղթը և առողջարանային բուժման N 3 ձևը:

6. Առողջարանային բուժման ուղեգրերը զինծառայողներին հատկացվում են անվճար: Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության` այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

(կարգը լրաց. 05.02.04 N 209-Ն)