Գլխավոր տեղեկություն
Համար
N 725-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/35(701) Հոդ.836
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 725-Ն

 

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ստեղծել մասնագիտական հանձնաժողով` անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու և օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով և հաստատել նրա կազմն ու աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 725-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող «վայրի կենդանի» հասկացությունն ունի հետևյալ իմաստը` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու (միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ, ինչպես նաև դրանց անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներն ու դրանց սերունդները:

3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին (այսուհետ` վայրի կենդանիներ) պահելու նպատակը վայրի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

 

II. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Վայրի կենդանիներն անազատ և կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները` բացառելով պահելու վայրից դրանց փախուստը:

5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահվում են վանդակներում, մեծավանդակներում և դրանց պահելու համար նախատեսված այլ տարածքներում, որոնց չափերը համապատասխանում են սույն կարգի աղյուսակով առաջարկվող նվազագույն նորմերին:

6. Անազատ և կիսաազատ պայմաններում նույն տարածքում երկու և ավելի վայրի կենդանիներ պահելու դեպքում տարածքների չափերը որոշվում են հետևյալ բանաձևերով`

1) թռչունների և կաթնասունների համար`

Մ,նվ. = Մնվ. + 0.7(Ք-1նվ.,

2) սողունների և երկկենցաղների համար`

Մ,նվ. = Մնվ. + 0.5(Ք-1նվ.,

Որտեղ`

Մ,նվ. -ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մի քանի առանձնյակներ պահելու համար,

Մնվ. -ն` տարածքի նվազագույն նորմն է` տվյալ կենդանատեսակի մեկ առանձնյակ պահելու համար,

Ք-1–-ն` պահվող կենդանիների քանակությունն է:

7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված պահանջները չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և մորթի ստանալու նպատակներով:

 

III. ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական նպատակներով:

9. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք այդ կենդանիների և դրանցից ստացված սերնդի սեփականատերերն են և իրավունք ունեն դրանք տնօրինելու սույն կարգի 8-րդ կետով ամրագրված նպատակներով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիների:

10. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, իսկ դրանցից ստացած սերունդը տնօրինելու և տիրապետելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Աղյուսակ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԵԿ ԱՌԱՆՁՆՅԱԿԻ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ

Կենդանիների անվանումները

Տարածքի
տարատեսակը
(տիպը)

Տարածքի
մակերեսը
2)

Տարածքի
բարձրու- թյունը (մ2)

1

2

3

4

5

1.

Կաթնասուններ

1.1.

Մանր կրծողներ
(մկնանմաններ)

մեծավանդակ, վանդակ

0,05

0,2

1.2.

Մանր գիշատիչներ
(աքիսներ և այլն), ձեռքաթևավորներ

մեծավանդակ, վանդակ

1,0

1,5

1.3.

Միջին կրծողներ (սկյուռանմաններ և այլն)

մեծավանդակ, վանդակ

3,0

2,0

1.4.

Խոշոր կրծողներ (մացառախոզ, ճահճակուղբ և այլն)

մեծավանդակ, վանդակ

4,0

2,5

1.5.

Միջին գիշատիչներ (կզաքիս, աղվես և այլն)

մեծավանդակ, վանդակ

6,0

2,5

1.6.

Գայլ, միջին կատվազգիներ (լուսան, հովազ և այլն)

մեծավանդակ, վանդակ

20,0

3,0

1.7.

Խոշոր կատվազգիներ (առյուծ, վագր և այլն), արջեր

մեծավանդակ, վանդակ

25,0

3,0

1.8.

Վարազներ, այծյամներ, մանր այծեղջյուրներ

մեծավանդակ, վանդակ

20,0

2,5

1.9.

Այծեր, ոչխարներ

մեծավանդակ, վանդակ

25,0

3,0

1.10.

Խոշոր եղնիկներ, խոշոր այծեղջյուրներ, ձիեր

մեծավանդակ, վանդակ

50,0

4,0

1.11.

Ցուլեր

մեծավանդակ, վանդակ

100,0

4,0

1.12.

Ընձուղտներ

մեծավանդակ, վանդակ

100,0

8,0

1.13.

Մաշկոտանիներ (ծովափիղ, փոկեր և այլն)

մեծավանդակ, վանդակ

20,0

2,5

1.14.

Գետաձի

մեծավանդակ, վանդակ

40,0

3,0

1.15.

Ռնգեղջուր

մեծավանդակ, վանդակ

50,0

3,0

1.16.

Փիղ

մեծավանդակ, վանդակ

120,0

6,0

1.17.

Թերատամներ (մրջնակերներ, զրահակիրներ, համրուկներ)

մեծավանդակ, վանդակ

4,0

2,5

1.18.

Միջին կենգուրուներ

մեծավանդակ, վանդակ

5,0

3,0

1.19.

Խոշոր կենգուրուներ

մեծավանդակ, վանդակ

20,0

3,0

1.20.

Մանր պրիմատներ (տամարիններ և այլն)

մեծավանդակ, վանդակ

2,0

2,0

1.21.

Միջին պրիմատներ (մակակներ, պավիաններ և այլն)

մեծավանդակ, վանդակ

5,0

3,0

1.22.

Խոշոր պրիմատներ
(գորիլլա, շիմպանզե, օրանգուտան)

մեծավանդակ, վանդակ

20,0

4,0

2.

Թռչուններ

2.1.

Մանր ճնճղուկանմաններ և թութակներ

մեծավանդակ, վանդակ

0,09

0,3

2.2.

Աղավնանմաններ

մեծավանդակ, վանդակ

0,2

0,25

2.3.

Փասիանանմաններ, մանր բվանմաններ և բազեանմաններ, միջին թութակներ

մեծավանդակ-ներ, վանդակ

1,5

1,5

2.4.

Սագանմաններ (սագեր, բադեր)

մեծավանդակ, ոչ պակաս,
քան 0,3 մ խորությամբ ջրավազանով

4,0

1,0

2.5.

Խոշոր թութակներ

մեծավանդակ, վանդակ

1,0

2,0

2.6.

Պինգվիններ

մեծավանդակ, ոչ պակաս, քան 1 մ խորությամբ ջրավազանով

4,0

2,5

2.7.

Հավալուսիններ, կարապներ

մեծավանդակ, ոչ պակաս, քան 0,5 մ խորությամբ ջրավազանով

4,0

2,5

2.8.

Միջին և խոշոր գիշատիչ թռչուններ, կռունկանմաններ, բվանմաններ, արագիլներ, ձկնկուլներ

մեծավանդակ,
վանդակ

5,0

3,0

2.9.

Ջայլամանմաններ (բացառությամբ աֆրիկական ջայլամի)

մեծավանդակ, վանդակ

10,0

2,5

2.10.

Աֆրիկական ջայլամ

մեծավանդակ, վանդակ

12,0

2,5

3.

Սողուններ

3.1.

Օձեր` մինչև 20 սմ

տերարիում

0,015

0,08/0,15

3.2.

Օձեր` 20-40 սմ,
մողեսներ` մինչև 10 սմ

տերարիում

0,025

0,08/0,15

3.3.

Օձեր` 40 սմ-ից մինչև 1 մ

տերարիում

0,1

0,15/0,3

3.4.

Օձեր` 1- 2 մ

տերարիում

0,5

0,25/0,5

3.5.

Օձեր` 2- 3 մ

տերարիում

1,0

0,4/0,7

3.6.

Օձեր` 3 մ ավելի

տերարիում

2,0

0,6/1,0

3.7.

Մանր մողեսներ` մինչև 20 սմ

տերարիում

0,1

0,15/0,3

3.8.

Մանր և միջին չափի մողեսներ`
20-50 սմ

տերարիում

0,4

0,3/0,6

3.9.

Մողեսներ` 50 սմ-ից խոշոր

տերարիում

1,0

0,5/1,0

3.10.

Մանր և միջին կրիաներ (միջերկրական, ճահճային, կասպիական)

տերարիում

0,2

0,5

3.11.

Խոշոր ցամաքային կրիաներ (սեյշելյան, փղային)

տերարիում

2,0

1,0

3.12.

Կոկորդիլոսներ` մինչև 50 սմ

տերարիում, ոչ պակաս,
քան 0,1 մ խորությամբ ջրավազանով

0,4

0,4

3.13.

Կոկորդիլոսներ` մինչև 2 մ

տերարիում, ոչ պակաս,
քան 0,4 մ խորությամբ ջրավազանով

2,0

1,0

3.14.

Կոկորդիլոսներ` 2 մ-ից ավելի

տերարիում, ոչ պակաս,
քան 0,8 մ խորությամբ ջրավազանով

3,0

1,5

4.

Երկկենցաղներ

4.1.

Ջրային երկկենցաղներ

ակվարիում կամ ակվատերարիում

0,06

0,3

4.2.

Մանր սալամանդրեր, գորտեր, դոդոշներ

ակվատերարիում

0,04

0,15/0,3

4.3.

Խոշոր սալամանդրեր

ակվատերարիում

0,8

0,5