Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.17/61(296) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 629-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1600-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվերով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1600-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 16-րդ կետի «բ» ենթակետը «վկայականի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքի» բառերով.

2) 22-րդ կետը «նորմերն ու կանոնները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաների առկայությունը» բառերով.

3) 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տվյալ օրացուցային տարում գործունեության լիցենզավորման մերժման հիմք է հանդիսանում նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների չկիրառման պատճառով գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը:».

4) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզիա ստանալու մասին հայտի ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճենը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 11

Երևան