Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2009-05.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.856
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 345-Ն

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ  փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ  փաստաթղթերի փորձաքննության  լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 345-Ն որոշման

Ձև

Կ Ա Ր Գ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 02.10.08 N 1128-Ն)

5. Հայտին կից կարգավորող մարմին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) հայտատուի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին տեղեկություններ.

դ) տեղեկություններ հայտատուի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և  այլ փաստաթղթերի` նախկինում կատարված մշակումների և փորձաքննությունների կամ դրանց բացակայության մասին.

ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերը.

զ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության որակի ապահովման ծրագիրը:

(5-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

6. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկվում է կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

7. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը.

գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների, որակի ապահովման ծրագրի համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

(7-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

8. Սույն կարգով նախատեսվող լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է՝

ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

10. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(10-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ կարգավորող մարմնի կողմից:

(11-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

12. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Հ Ա Յ Տ _ _ _ _

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

1. Հայտատու ______________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության

______________________________________________________________

 իրականացման վայրերը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ______________________________________________________________

ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը)

2. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը,

 կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը,անունը, հայրանունը)


_____ __________ 200  թ.

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 345-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 02.10.08 N 1128-Ն)

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը` ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

Կոմիտեի նախագահ

__________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան