ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2009 թվականի N 633-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշման հիման վրա «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 58,882,352.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հաշվին «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից այդ ընկերության աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կապիտալացված վճարումների գծով պահանջների մարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|