ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2009 թվականի N 134-Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2009 թվականի մարտի 1-4-ը գործուղել Ռոտերդամ (Նիդեռլանդների Թագավորություն)` վակցինաների և իմունիզացիայի գլոբալ ալիանսի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Ռոտերդամ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբյանի` Ռոտերդամ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռոտերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 24 Երևան |